Սիմոնե Ինձագին ընտրել է «Ինտերի» տրանսֆերային թիրախներին առաջիկա ամառվա համար

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կազմել է թիմի տրանսֆերային նպատակների ցուցակը հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերի» տրանսֆերային ցուցակում են հայտնվել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան, «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան և «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ակումբը պատրաստ է այս տրանսֆերների իրականացման համար մինչև 200 միլիոն եվրո ծախսել: