Մարսելո. «Ուզում եմ շարունակել խաղալ այստեղ, և ես դա ասել եմ արդեն 50,000 անգամ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ասել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է մնալ թիմում։ Բրազիլացու պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է ամռանը։

«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում», դա իմ նպատակն է: Ուզում եմ շարունակել խաղալ այստեղ, և ես դա ասել եմ արդեն 50,000 անգամ:

Ակումբի ղեկավարության հետ կխոսենք «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո,- բրազիլացու խոսքն է մեջբերում Madrid Xtra-ն։