Պաշտոնական. Մարսելինո Գարսիա Տորալը լքեց Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ մասնագետը կոնֆլիկտ է ունեցել թիմի ղեկավարության հետ։

56-ամյա մարզիչը Բիլբաոյի թիմի հետ աշխատում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2022 թվականի հունիսի 30-ին։

Ավարտված մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկը» զբաղեցրել է ութերորդ տեղը։