ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատար պաշտպանին

ՊՍԺ-ի ղեկավարությունը գոհ է պաշտպան և թիմի ավագ Մարկինյոսի խաղից և ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի գործող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է UOL-ը։

Բրազիլացու ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, սակայն փարիզցիներն ցանկանում են նորը առաջարկել նրան:

Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Հիշեցնենք, որ բրազիլացին արդեն 9 տարի է խաղում է ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել է «Ռոմայից»:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Մարկինյոսը 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։