Կիլիան Մբապպեն ասել է, թե ով է իրեն խորհուրդ տվել մնալ ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, որ քննարկել է իր ապագան Ֆրանսիայի նախկին և ներկայիս նախագահների հետ։

Մայիսի 21-ին փարիզյան ակումբը հայտարարեց 23-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ։

«Էմանուել Մակրոնն ու Նիկոլա Սարկոզին ինձ խորհուրդ են տվել մնալ ՊՍԺ-ում: Դա լավ խորհուրդ էր: Մակրոնը այն մարդկանցից մեկն է, ում հետ խոսել եմ ֆուտբոլի մասին։

Մենք բազմիցս զրուցել ենք։ Նա ցանկանում էր, որ ես մնամ, և դա բանակցությունների մի մասն էր:

Հասկանալի է, որ ֆուտբոլը փոխվել է և այժմ կարևոր տեղ ունի հասարակության մեջ»,- Թվիթերում Մբապպեի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն՝ վկայակոչելով Canal+-ին։