«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Իլկայ Գյունդողանին բաց թողնել «Արսենալ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է Daily Star Sunday-ը:

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակների» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին։

Գյունդողանն ավարտվող մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում 43 հանդիպում է անցկացրել «Սիթիի» կազմում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն Անգլիայի չեմպիոնների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։