Կարիմ Բենզեման՝ ՉԼ-ում Ռոնալդուի 17 գոլի մասին. «Ռեկորդները գերազանցելու համար են նախատեսված»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի նվաճման մասին, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։

37-ամյա պորտուգալացին Չեմպիոնների Լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի ռեկորդակիր է՝ 17 գնդակ։ Բենզեման այս մրցաշրջանում դարձել է 15 գոլի հեղինակ։ Մայիսի 28-ին «Ռեալը» մրցաշարի եզրափակչում կխաղա «Լիվերպուլի» հետ։

«Ռեկորդները միշտ էլ կլինեն, դրանք գերազանցելու համար են նախատեսված: Ինձ համար ամենակարևորը խաղադաշտում առավելագույնս օգտակար լինելն է, որպեսզի թիմը հաղթի: Կարևոր է գոլ խփելն ու գոլային փոխանցում կատարելը, բայց ամենակարևորը խաղադաշտ դուրս գալն ու հանդիպմանը հաղթելն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։