«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել թիմում վարձավճարով հանդես եկող հարձակվող Ադամա Տրաորեի վերաբերյալ: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կատալոնական ակումբը հրաժարվել է օգտվել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով «Վուլվերհեմփթոնից» գնելու օպցիայից: «Կապտանռնագույնները» որոշել են 26-ամյա վինգերի փոխարեն պայմանագիր կնքել «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկու հետ:
Տրաորեն Իսպանիայի 2021/22 առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում և կատարել 2 ասիստ: