«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է կատարել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության վերաբերյալ պաշտոնական առաջարկ է կատարել: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

«Կապտանռնագույնները» լեհ ռմբարկուի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 32 միլիոն եվրո, ինչպես նաև 5 միլիոն՝ բոնուսի տեսքով: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում 46 գոլ է խփել ու կատարել 7 ասիստ: