Ջեք Գրիլիշը հովանավորչական պայմանագիր է կնքել Gucci ընկերության հետ (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը դարձել է հագուստ արտադրող Gucci ընկերության դեսպանը։ Ինչպես հայտնում է The Sun-ը՝ անգլիացի ֆուտբոլիստը 1,7 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

«Պատիվ ունեմ հայտարարելու, որ միացել եմ Gucci-ին որպես նրանց ապրանքանիշի դեսպան», – գրել է կիսապաշտպանը սոցցանցերի իր էջերում:

Հիշեցնենք, որ Գրիլիշը նախորդ ամռանը 117,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»՝ դառնալով ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։

Jack Grealish: this sporting life - The Face