«Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր է նախապատրաստում

«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Marca-ն։ Իսպանացու տեղափոխությամբ հետաքրքրված է մանկունիանցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 50 միլիոն եվրո։ Ավելի վաղ նշվում էր, որ պաշտպանի հրաժարագնի չափը կազմում է 55-60 մլն եվրո։

Ավարտվող մրցաշրջանում Պաու Տոռեսն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։