«Ինտերն» առաջարկ է պատրաստում Հենրիխ Մխիթարյանի համար

«Ինտերը» շարունակում է հետաքրքրվել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությամբ, տեղեկացնում է Tuttosport-ը:

Նշվում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է: 

Աղբյուրի տվյալներով՝ «ներաձուրիները» պատրաստ են բավարարել 33-ամյա ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները՝ նրան առաջարկելով 4 մլն. եվրո աշխատավարձ, ինչպես նաև 2 միլիոն՝ բոնուսի տեսքով: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է այս ամռանը: