«Բավարիան» հայտարարել է Նուսաիր Մազրաուիիի տրանսֆերի մասին (լուսանկար)

«Բավարիան» հայտարարել է «Այաքսի» նախկին պաշտպան Նուսաիր Մազրաուիի հետ պայմանագիր կնքելու մասին։ 24-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

««Բավարիայի» հետ առաջին բանակցություններից հետո ես լավ զգացողություն ունեի և ուրախ եմ տեղափոխվել Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկը։ «Բավարիան»  10-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև հաջորդ տարի կլինի Չեմպիոնների Լիգայի հաղթողի հավակնորդների թվում: Ես ընտրեցի այս ակումբը, քանի որ այստեղ կարող եմ նվաճել ամենամեծ տիտղոսները»,- ասել է 24-ամյա պաշտպանը։

Մարոկկացի ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

https://twitter.com/FCBayern/status/1529046916516007937