Պաշտոնական. Նիկո Կովաչը՝ «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ

Նիկո Կովաչը դարձել է «Վոլֆսբուրգի» նոր գլխավոր մարզիչը։ 50-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել՝ նախատեսված մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Վոլֆսբուրգը» երկկողմանի համաձայնությամբ բաժանվել էր մարզիչ Ֆլորիան Կոխֆելդտից։ «Գայլերը» մրցաշրջանն ավարտեցին Բունդեսլիգայի 12-րդ տեղում։

Կովաչի մարզած վերջին ակումբը եղել է «Մոնակոն», իսկ մինչ այդ նա գլխավորել է Մյունխենի «Բավարիան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

https://twitter.com/VfL_Wolfsburg/status/1529031964057079809