«Բավարիան» միայն մեկ պայմանով Ռոբերտ Լևանդովսկուն բաց կթողնի «Բարսելոնա»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա» միայն մեկ պայմանով, Twitter-ի իր էջում գրել է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։

Աղբյուրը պնդում է, որ մյունխենցիները պատրաստ են թույլ տալ Լևանդովսկուն տեղափոխվել «Բարսելոնա», եթե նրանց հաջողվի պայմանագիր կնքել «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչի կամ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի հետ:

Նշվում է նաև, որ լեհ ֆուտբոլիստը արդեն բանավոր պայմանավորվածություն ունի «Բարսելոնայի» հետ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: