Կարիմ Բենզեման Կիլիան Մբապպեի որոշման մասին, «Չեմ ուզում կենտրոնանալ մանրուքների վրա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման անդրադարձել է իր հայրենակից Կիլիան Մբապպեի որոշմանը՝ ով որոշել է չտեղափոխվել «Արքայական ակումբ»:

«Շաբաթ օրը խաղալու ենք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, և հիմա չեմ ուզում կենտրոնանալ մանրուքների վրա:

Գերադասում եմ չխոսել այդ թեմայով, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած եմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի վրա: Այն շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է RMC Sport-ը: