Էրիկ տեն Հագը նշել է, թե որը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ասել է, թե որն է թիմի գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանի համար։

«Ես ասացի, որ մեր նախագծի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վերադառնա փառքի գագաթնակետին, բայց մենք նույնպես պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որում գտնվում ենք։ Կատարելագործվելու համար մեզ ժամանակ է պետք: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: