Չավի. «Մենք չավարտեցինք մրցաշրջանը այնպես, ինչպես ցանկանում էինք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Վիլյառեալի» հետ հանդիպումից հետո (0:2) ամփոփել է Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի արդյունքները։

Մասնագետը դժգոհ է մնացել Իսպանիայի առաջնությունում թիմի ցուցադրած արդյունքից.

«Մենք չավարտեցինք մրցաշրջանը այնպես, ինչպես ցանկանում էինք։ Ընդհանուր առմամբ մրցաշրջանը ծանր ստացվեց մեզ համար, բայց հիմա կարող ենք հանգստանալ։

Դեռ նոյեմբերին մենք գտնվում էինք բարդ կացության մեջ, բայց կատարեցինք նվազագույն առաջադրանքը՝ զբաղեցրինք երկրորդ տեղը: Թիմում շատ բան պետք է փոխել»,- ասել է մարզիչը։