Օրելիեն Տչուամենին ընտրություն կկատարի երկու գրանդ ակումբների միջև

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» հետ, հայտնում է RMC-ն։

Այժմ, 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը պետք է որոշի, թե որտեղ կշարունակի կարիերան։

Տչուամենին «Բորդոյի» սան է։ Նա «Մոնակո» է տեղափոխվել 2020 թվականի սկզբին։

Ավարտված մրցաշրջանում նա անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։