Մատեու Ալեմանին կրկին խոսել է Ուսման Դեմբելեի ապագայի մասին

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի ապագայի մասին։

«Դեմբելեի ապագան հայտնի է միայն նրան և իր գործակալներին։ Ես իմ կարծիքն ունեմ այս հարցում, բայց դա գործին չի վերաբերում։

Դեռ ոչ մի նորություն չկա, բանակցությունները նույնպես ընդհատվել են»,- Ալեմանիի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

25-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։