Հայտնի է ՊՍԺ-ի նոր մարզական տնօրենի անունը

ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը ստանձնել է պորտուգալացի Լուիս Կամպոսը, հայտնում է RMC Sport-ը։

Այս պաշտոնում նա փոխարինել է Լեոնարդոյին։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։

57-ամյա Կամպոսը սկսել է իր կարիերան որպես սկաուտ և 2012-2013 թվականներին եղել է Մադրիդի «Ռեալի» սկաուտ:

2014-2016 թվականներին Կամպոսը մարզական տնօրեն է աշխատել «Մոնակոյում», 2017-2020 թվականներին զբաղեցրել է նույն պաշտոնը՝ «Լիլում»։