Կալիդու Կուլիբալին միայն երեք ակումբի առաջարկները կդիտարկի

Պաշտպան Կալիդու Կուլիբալին «Նապոլիից» կհեռանա միայն «Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա» կամ «Ռեալ» տեղափոխության համար, հայտնում է Mundo Deportivo-ն:

Սենեգալցի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում՝ հանդես գալով ավելի մրցունակ ակումբում:

Կուլիբալիի պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ լրանում է 2023 թվականին: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 միլիոն եվրո: