Ռիյադ Մահրեզ. «Նրանք հոգնել են մեզանից, քանի որ եթե մենք  չլինեինք, նրանք ամեն տարի կնվաճեին ամեն ինչ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը խոսել է  ԱՊԼ-ում իր թիմի հիմնական մրցակցի՝  «Լիվերպուլի» խաղային որակների մասին.

««Լիվերպուլը» խելագար թիմ է, հիանալի թիմ։ Ես գիտեմ, որ նրանք ատում են մեզ:

Նրանք հոգնել են մեզանից, քանի որ եթե մենք  չլինեինք, նրանք ամեն տարի կնվաճեին ամեն ինչ, բայց մենք այստեղ ենք, և երբեք չենք հրաժարվի մեր հավակնություններից։ Մենք կփորձենք հաղթել նաև հաջորդ տարի»,- ասել է Մահրեզը Canal+-ին։