«Ռոմայի» գործադիր տնօրեն. «100 տոկոսով վստահ եմ, որ Մխիթարյանը կապի մեջ չէ «Ինտերի» հետ»

Իտալական «Ռոմայի» գործադիր տնօրեն Տիագու Պինտուն անրադարձել է թիմի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ ակումբի դիրքորոշմանը:

«Ես խոսել եմ Մխիթարյանի հետ միայն ապաքիման ընթացքի մասին, այս պահին մենք կենտրոնացած ենք միայն դրա վրա: Ես լավ եմ ճանաչում Մխիթարյանին, լավ գիտեմ նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակը և բնավորությունը:

100 տոկոսով վստահ եմ, որ նա կապի մեջ չէ «Ինտերի» հետ: Հենրիխը կենտրոնացած է միայն ապաքինման ընթացքի վրա,քանի որ անում է ամեն ինչ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչին մասնակցելու համար:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Միլանի «Ինտերը» կապ է հաստատել 33-ամյա հայ ֆուտբոլիստի հետ: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հունիս: