Կատալոնական «Բարսելոնան» գոլային հակառեկորդ է գրանցել

Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի 38 խաղում խփել է 68 գոլ։ Ինչպես գրում է լրագրող Պեդրո Մարտինը Twitter-ում, սա վատագույն արդյունքն է 2003/04 մրցաշրջանից հետո, երբ ակումբը խփել էր 63 գոլ։

Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Բարսան» խփել է 86 գոլ։ Վերջին անգամ կատալոնացիները չկարողացան հաղթահարել 100 գոլի սահմանագիծը բոլոր մրցաշարերում 2004/05 մրցաշրջանում։