Ալեքսանդր Կարապետյան. «Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի գերակումբները լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ»

Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:

«Գիտեմ, որ թոփ առաջնությունների ակումբները շատ ակտիվ հետաքրքրված են Էդուարդի ծառայություններով:

Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի գերակումբները լուրջ հետաքրքրություն են ցուցբերում Սպերցյանի նկատմամբ: Առայժմ ավելին ասել չեմ կարող։

21-ամյա Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խփել է 8 գոլ և հռչակվել  «Կրասնոդարի» լավագույն ռմբարկու: