Ադրիեն Ռաբիոն կարող է հեռանալ «Յուվենտուսից»

Երկու անգլիական ակումբներ հետաքրքրված են «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Նրանց անունները դեռևս հայտնի չեն, սակայն աղբյուրի համաձայն՝ ակումբները թուրինյան գրանդից տեղեկություն են խնդրել 27-ամյա ֆրանսիացու մասին։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը, սակայն ակումբը պատրաստ է բաց թողնել նրան, եթե շահավետ տրանսֆերային առաջարկ ստանա առաջիկա ամռանը։

2021/22 մրցաշրջանում Ռաբյոն «Յուվենտուսի»  կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։