Ջեք Գրիլիշ. «Մենք լավ հանդես եկանք ու հասանք ցանկալի արդյունքի»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշն ամփոփել է Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանը և գնահատել մրցաշրջանում իր ելույթները։

«Սա ավելի դժվար էր, քան ես կարծում էի, բայց ես վայելում էի այստեղ անցկացրած ամեն րոպեն: Մենք լավ հանդես եկանք ու հասանք ցանկալի արդյունքի։ Ինձ համար մի փոքր բարդ էր հարմարվելը՝ նոր հանդերձարան, նոր շրջապատ, նոր թիմակիցներ ամեն ինչ նոր էր։ Դժվար էր, ավելի դժվար, քան կարծում էի, բայց արժեր դա անել: Ես ճիշտ որոշում եմ կայացրել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է GOAL-ը։