Չավին հաստատել է, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում Լևանդովսկու վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» «Բավարիայի» հարձակվողի տեղափոխության համար առաջարկել են 32 միլիոն եվրո։

«Լևանդովսկին տարբերակներից մեկն է: Բանակցություններն ընթանում են, նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Հեշտ չի լինի։

Սակայն Լապորտան ինձ ասաց, որ մենք կարող ենք ուժեղացնել կազմը, վստահություն կա դրանում։ Մենք ծրագիր ենք պատրաստել և կփորձենք իրականություն դարձնել այն»,- ասել է «Բարսայի» գլխավոր մարզիչը։