«ՊՍԺ-ն ոչնչացրեց քո մանկության երազանքը». Համացանցում է հայտնվել Մբապպեի ու Պերեսի զրույցը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ֆուտբոլիստը հայտարարել է, որ երկարաձգելու է պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ և չի տեղափոխվելու մադրիդյան թիմ։

SPORTbible-ը հրապարակել է Պերեսի և Մբապպեի զրույցը.

Մբապպե. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» խաղալու հնարավորության համար, մի ակումբ, որին երկրպագել եմ մանկուց: Այնուամենայնիվ, շտապում եմ տեղեկացնել, որ որոշել եմ մնալ ՊՍԺ-ում։ Հաջողություն եմ մաղթում Չեմպիոնների Լիգայի եզրափակչում»:

Պերես. «Քեզ ամենայն բարիք եմ մաղթում: Նրանք ոչնչացրեցին քո մանկության երազանքը»։

23-ամյա ֆրանսիացու նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: