Զինեդին Զիդանը 49 տարեկանում պապիկ է դարձել (լուսանկար)

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պապիկ է դարձել, տեղեկացնում է As-ը: 49-ամյա մասնագետի ավագ որդին՝ Էնցո Զիդանն ու նրա կինը աղջիկ են ունեցել։

Նշենք, որ Էնցո Զիդանը «Ռեալի» սան է և հանդես է եկել «արքայական» ակումբի երկրորդ թիմում: 

Հիշեցնենք, որ Զինեդինը ևս երեք որդի ունի՝ Լյուկա Զիդանը (ծնված 1998թ.), Թեոն (2002թ.) և Էլիասը (2005թ.):