Եվրոպա Լիգայի լավագույն ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը կարող է տեղափոխվել «Թոթենհեմ»։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կոստիչի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն «Այնտրախտի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Սերբ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կոստիչը ճանաչվել է Եվրոպա Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։