Ջորջիո Կյելինին համաձայնել է տեղափոխվել ՄԼՍ

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մոտ է ՄԼՍ տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 37-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Լոս Անջելես» ակումբ։

Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերն ու ֆինանսական հարցերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Եվրոպայի չեմպիոնը կլքի «Յուվենտուսը»։

Կյելինին թուրինյան ակումբում հանդես է գալիս 2005 թվականի հուլիսից։