Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակը

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն Գերմանիայի գավաթի եզրափակչում «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից (1:1, 4:2՝ 11-մետրանոց հարվածաշարում) հետո կիսվել է իր տպավորություններով:

«Շատ էմոցիոնալ խաղ էր: Մեզ քանակապես գերազանցում էին ավելի քան 60 րոպե: Ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ։

Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել տղաներին: Աներևակայելի հպարտ եմ իմ թիմով` բոլոր ֆուտբոլիստներով:

Ջեսի Մարշը նույնպես իր դերն ունեցավ հաջողության մեջ՝ հաղթելով նախորդ փուլերում: Մենք ընդամենը մի քանի փոփոխություններ ենք արել: Թիմը նույնն է»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։