«Սանդերլենդը» վերադարձել է Չեմփիոնշիփ

Մայիսի 21-ին կայացել է Չեմփիոնշիփի ուղեգրի համար փլեյ-օֆֆի՝ «Սանդերլենդ» – «Ուիքոմբ Ուոնդերերս» եզրափակիչ խաղը։ Հանդիպումն ավարտվել է «սև կատուների» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ «Սանդերլենդը» դուրս եկավ Չեմփիոնշիփ։ Վերջին անգամ թիմն Անգլիայի երկրորդ դիվիզիոնում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում։

«Սանդերլենդը» դարձավ երրորդ ակումբը, որը բարձրացավ Չեմփիոնշիփ՝ «Ուիգանից» և «Ռոթերհեմից» հետո։