Անխել դի Մարիան գոլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի կազմում իր վերջին խաղում և արտասվել (VIDEO)

Մայիսի 21-ին ՊՍԺ-ն Լիգա 1-ի եզրափակիչ տուրում ջախջախեց «Մեցին» (5:0):

Այս հանդիպումը վինգեր Անխել դի Մարիայի համար վերջինն էր փարիզյան ակումբի կազմում։ Արգենտինացին 67-րդ րոպեին գոլ խփեց ու չկարողացավ զսպել արցունքները։ Դի Մարիան, ով նաև 2 գոլային փոխանցում է կատարել, փոխարինվել է 75-րդ րոպեին երկրպագուների ծափահարությունների ներքո։

ՊՍԺ-ում անցկացրած 7 մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 295 հանդիպում, որոնցում խփել է 92 գոլ և կատարել 113 գոլային փոխանցում։

https://twitter.com/btsportfootball/status/1528119043806347268