Հայտնի են դարձել Ֆրանսիայի առաջնության մասնակիցները եվրագավաթներում։
ՊՍԺ-ն և «Մարսելը», որոնք Լիգա 1-ի խաղարկությունում զբաղեցրել են 1-ին և 2-րդ հորիզոնականները, անմիջապես Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել:
«Մոնակոն» առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում։ Թիմը 96-րդ րոպեին գոլ բաց թողեց «Լենսից» (2:2), ինչը թույլ տվեց «Մարսելին» բարձրանալ 2-րդ հորիզոնական, որն իր հերթին հաղթել էր «Ստրասբուրգին» (4:0): «Մոնակոն» դուրս եկավ Չեմպիոնների Լիգա, բայց մրցաշարը կսկսի որակավորման 3-րդ փուլից։
Լիգա 1-ում 4-րդ տեղը զբաղեցրեց «Ռենը», որը դուրս եկավ Եվրոպա Լիգայի խմբային փուլ։
Առաջնությունում 5-րդը «Նիսն» է, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլ: Ֆրանսիայի գավաթը նվաճած «Նանտը» կխաղա Եվրոպա Լիգայի խմբային փուլում։