«Բորդոն» և «Մեցը» դուրս մնացին Լիգա 1-ից

Նախօրեին «Բորդոն» հաղթեց «Բրեստին» 4:2 հաշվով, սակայն չկարողացավ խուսափել Լիգա 1-ից դուրս մնալուց: Երկրորդ լիգա դուրս մնաց նաև «Մեցը», որը ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից (0:5):

«Սենտ-Էտյենը», որը ոչ-ոքի խաղաց «Նանտի» հետ (1:1), կշարունակի պայքարել բարձրագույն դիվիզիոնում մնալու համար և կմասնակցի անցումային խաղերին:

«Բորդոն» Ֆրանսիայի վեցակի չեմպիոն է, վերջին անգամ թիմը բարձրագույն լիգան լքել էր 1991 թվականին։ Այնժամ թիմն առաջնությունում զբաղեցրել էր 10-րդ տեղը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնաց մրցաշարից: