ՊՍԺ-ն այսօր կհայտարարի Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին

Այսօր՝ մայիսի 22-ին, ՊՍԺ-ն կհայտարարի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հեռացնելու մասին։

Լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ում հայտնել է, որ պաշտոնանկության մասին կհայտարարվի այսօրվա ընթացքում։ Արգենտինացի մասնագետին կվճարվի 15 միլիոն եվրո փոխհատուցում։

Պոչետինոյի գլխավորությամբ ՊՍԺ-ն այս մրցաշրջանում նվաճեց Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը, սակայն փարիզյան ակումբը ձախողվեց Չեմպիոնների Լիգայում՝ մրցաշարի 1/8 եզրափակիչում պարտվելով Մադրիդի «Ռեալին»։