Դենիս Չերիշևը հայտնել է «Վալենսիայից» հեռանալու մասին

Ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը հայտարարել է «Վալենսիայից» հեռանալու մասին։

31-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում մասնակցած 121 խաղում դարձել է 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա թիմում հանդես էր գալիս 2018 թվականից:

Երեկ «Վալենսիան» Իսպանիայի առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»: Չերիշևը փոխարինման է դուրս եկել առաջին խաղակեսից հետո։