«Ատալանտայի» գործադիր տնօրեն Լուկա Պերկասին ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին կշարունակի մնալ իր պաշտոնում՝ չնայած այն բանին, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմը չկարողացավ որակավորվել եվրոպական մրցաշարերում:
Նախորդ մրցաշրջանում Բերգամոն ներկայացնող ակումբը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ 8-րդ:
«Մարզիչ Գասպերինին կմնա այստեղ, դա 100%-ով այդպես է»,- ասել է Պերկասին DAZN-ին։