ՊՍԺ-ի նախագահը՝ Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգումը։ Գերաստղը, որին կապում էին Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին, փարիզյան ակումբում կմնա մինչև 2025 թվականը։

«Սա բացառիկ պահ է ՊՍԺ-ի պատմության մեջ: Մբապպեն այժմ դառնում է ակումբի նախագծի հիմնաքարը գալիք տարիների համար՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս:

Ես շատ հպարտ եմ և շատ ուրախ. մենք պատրաստվում ենք բացել մեր պատմության ամենագեղեցիկ էջերը»,- Ալ-Խելաիֆիին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։