«Պանաթինաիկոսը» հաղթեց ՊԱՕԿ-ին և 19-րդ անգամ նվաճեց Հունաստանի գավաթը

Հունաստանի գավաթի եզրափակչում «Պանաթինաիկոսը» հաղթեց ՊԱՕԿ-ին:

Հանդիպումը կայացավ Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվեց 1:0 հաշվով։ Միակ գոլը տուգանայինից 34-րդ րոպեին խփեց Այտոր Կանտալապիերդան։

«Պանաթինաիկոսը» պատմության մեջ 19-րդ անգամ և 2013/14 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ նվաճեց Հունաստանի գավաթը։