Մեկնարկել է Հայաստան – Շոտլանդիա խաղի տոմսերի վաճառքը

Արդեն առցանց վաճառքում են Ազգերի Լիգայի՝ հունիսի 14-ին կայանալիք Հայաստան – Շոտլանդիա հանդիպման տոմսերը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Տոմսերի արժեքը հետևյալն է.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը կկայանա հունիսի 14-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։