Լուչիանո Սպալետտի. «Ես ինձ կշղթայեմ դարպասին, եթե «Նապոլին» վաճառի Կուլիբալիին»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին ասել է, որ նույնիսկ հաջորդ մրցաշրջանի համար՝ կազմի վերակառուցման շրջանակում ակումբը պարտավոր է թիմում պահել պաշտպան Կալիդու Կուլիբալիին։

«Ես համարում եմ, որ Կուլիբալին չի վաճառվում։ Նախորդ մրցաշրջանում խոստացել էի, որ եթե նրա տրանսֆերը վաճառվի, ես կշղթայեմ ինձ դարպասին: Հիմա ես պատրաստ եմ դա նորից կրկնել:

Նա ֆուտբոլիստ է, ով գիտի, թե երբ պետք է միջամտի և ինչպես բարձրացնել խաղի ընդհանուր մակարդակը: Նա անում է հենց այն, ինչ անհրաժեշտ է։ Կուլիբալին չի կարող վաճառվել»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։