Կիլիան Մբապպեն դարձավ Լիգա 1-ի լավագույն ռմբարկու և ասիստենտ

Մայիսի 21-ին Ֆրանսիայում կայացան ազգային առաջնության եզրափակիչ տուրի հանդիպումները։

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով «Մեցի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց, դարձել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն (28 գոլ): Ֆրանսիացին 3 գնդակով գերազանցել է իր առաջիկա հետապնդող, «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերին։

Մբապպեն նաև դարձավ մրցաշրջանի լավագույն ասիստենտը՝ 17 գոլային փոխանցում, ինչը 3-ով ավելի է իր թիմակից Լիոնել Մեսսիի արդյունքից: Արգենտինացին այդ ցուցանիշով 2-րդն է։