Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Եվրո Մ-17-ի՝ Հոլանդիա – Ֆրանսիա հանդիպումը

Հայ մրցավարները շարունակում են նշանակումներ ստանալ միջազգային կարևոր խաղերում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մայիսի 22-ին՝ Իսրայելի Ռիշոն Լե-Սիոն քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Հոլանդիա – Ֆրանսիա հանդիպումը։ Այդ խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը:

Նաև նշվում է, որ այդ խաղում մրցավարի առաջին օգնականն է Խաչատուր Հովհաննիսյանը։