Արտյոմ Ձյուբան հայտարարել է «Զենիթից» հեռանալու մասին

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան սոցցանցերի իր էջերում հայտարարել է պետերբուրգյան ակումբից հեռանալու մասին։

«Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ հնարավորություն ընձեռելու համար, հուսով եմ, որ չհուսահատեցրի ձեզ: Շնորհակալություն Սանկտ Պետերբուրգին, ես իսկապես սիրահարվեցի այս քաղաքին։ Այժմ ժամանակն է առաջ շարժվելու, նոր արկածներ են սպասում սուպերհերոսին»,- գրել է հարձակվողը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել համաձայնագրի երկարաձգման շուրջ։ Ըստ լուրերի՝ Ձյուբան հրաժարվել էր աշխատավարձի զգալի կրճատումից:

33-ամյա ֆուտբոլիստը «Զենիթում» հանդես է գալիս 2015 թվականից։