Կարիմ Բենզեման Instagram-ում խորհրդավոր լուսանկար է տեղադրել՝ արձագանքելով Կիլիան Մբապպեի որոշմանը

Նախօրեին Կիլիան Մբապպեն նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ 23-ամյա ֆրանսիացին համաձայնություն ունի Մադրիդի «Ռեալի» հետ և կարիերան կշարունակի «արքայկաան» ակումբում:

Ֆրանսիայի հավաքականում Մբապպեի թիմակից, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Instagram-ի stories բաժնում լուսանկար է տեղադրել՝ Կիլիանին ակնարկելով, որ «Ռեալը», իր կարծիքով, աշխարհի լավագույն ակումբն է: