Խոսեպ Գվարդիոլան համեմատել է ԱՊԼ-ն և Չեմպիոնների Լիգան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայում հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների Լիգայում հաղթելը։

«Պրեմիեր Լիգայում հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների Լիգայում հաղթելը:

Վերջին տարիներին Պրեմիեր Լիգայում հաղթելը հաջողություն է։

Ես չեմ ասում, որ Չեմպիոնների Լիգայում հաղթելը կարևոր չէ, բայց այնուամենայնիվ, առաջնությունում լարվածությունը ավելի մեծ է։

Մենք այս տարի մոտ ենք ներքին առաջնությունում չեմպիոն հռչակվելուն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։